Սևանի ավազանի մասին պատմող ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ «Քամու հետ» վավերագրական լիամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում: «Քամու հետը» երիտասարդ ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է, արժանացել է նախագահի 2017 թ. երիտասարդական մրցանակին: Ֆիլմի պրոդյուսերը Լուսինե Սարգսյանն է:
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի ռեզիդենտ, կոմպոզիտոր ԱԼԵՔՍԵՅ ՇՈՐԻ ստեղծագործությունները փառատոնային 5 համերգների ընթացքում արժանացան հայ երաժշտասերների ջերմ ընդունելությանը։
«Ապրելը հրաշալի բան է, հատկապես երբ կան բաներ, որոնք ուրախացնում են քեզ, մարդիկ , որոնք հաճախ երջանկացնում են քեզ». մի քիչ տարօրինակ, խենթ ու կյանքին սիրահարված Մելանյա Հովհաննիսյանը հենց այսպես է նկարագրում իրեն:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հուլիսի 11-ին Իտալիայում անցկացվող «Երաժշտության ներքո» խորագիրը կրող երաժշտական փառատոնի եւ դաշնամուրային մրցույթի շրջանակներում կղեկավարի Հռոմի Roma Tre նվագախումբը։
«Ոսկե ծիրան»-ի անակնկալներից էր Կիրիլ Ռազլոգովի «Հարություն Խաչատրյան. հավերժ վերադարձ» գրքի շնորհանդեսը: Այն հեղինակը հասցրել է ստանալ տպարանից ուղղակի ինքնաթիռի թռիչքից առաջ, և գրքի հայտնվելը Երևանում հենց փառատոնի օրերին անսպասելի էր ինչպես հեղինակի, այնպես էլ գրքի հերոսի՝ Հարություն Խաչատրյանի համար:
Երևանում դարձյալ կինոտոն է, ծիրանատոն՝ բովանդակավորված 15 ազդագիր-խորագրերով, որոնք հուշում են, թե ինչ բերք է ունեցել իր 15-ամյա հոբելյանը նշող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և ինչ նպատակների է միտված:
Նախորդ շաբաթ «Իրատեսի» 48 (884) համարում իմ գործընկեր Արմինե Սարգսյանի տպագրած «Ինձ միայն ոտք դնելու տեղ տվեք» վերնագրով հրապարակումը տարակարծությունների առիթ է դարձել Աղասի Այվազյանի ստեղծագործական ժառանգության ճակատագրով մտահոգ մասնագետների և պարզապես գիտակից հայ հանրության շրջանում:
2017 թվականի հունիսին մեկնարկած Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների ամենամյա փառատոնն արդեն երկրորդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ է համախմբում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ կատարողների: Մեկնարկից ի վեր փառատոնն արդեն իսկ հասցրել է հյուրընկալել շուրջ 40 երաժիշտների ավելի քան 15 երկրներից:
«Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակում Հին Գորիսում՝ Կյորեսում, տեղի ունեցավ ձեռագործության փառատոն: Ներկայացվեցին բնական թելերով գործած կարպետներ, պայուսակներ, տիկնիկներ, գուլպաներ, բարձեր:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...